2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ հարձակում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով՝ ուղղված նաեւ խաղաղ բնակավայրերին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Վերջին իրադարձություններին ի պատասխան՝ Զորյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Էլիզա Ֆոն Ջոյդան Ֆորջին ներկայացնում է արցախյան երկարատեւ հակամարտության վերաբերյալ Քրիստոֆ Բենեդիկտերի «Ցեղասպանությունը որպես հակամարտության հանգուցալուծո՞ւմ» խորագրով հոդվածը՝ հրապարակված Ցեղասպանագիտության ինստիտուտի ամսագրում։ Իր հոդվածում Բենեդիկտերն անդրադառնում է 2016 թվականի քառօրյա պատերազմին եւ ընդգծում, թե ինչպես գերտերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Միացյալ Նահագները, օգնեցին վերջ դնել բռնությանը։ Նա գրում է,- «․․․ այդուամենայնիվ, հակամարտության արմատները մնում են անփոփոխ։ Հետեւաբար, հավանական է , որ տեղի կունենա մի նոր սրացում, որն ավելի ընդգրկուն կլինի, քան նախորդն էր։ Եթե Ադրբեջանի լավ զինված բանակին հաջողվի վճռական հաղթանակ տանել, դա կնշանակի հայկական կյանքի եւ մշակույթի ավարտ Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունն ու նրա նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյանների առավելապես հստակ հայտարարությունները հուշում են, որ ցեղասպանությունն առնվազն ընդունելի է, եթե ոչ՝ արդեն ծրագրված»։
2016 թվականից ի վեր Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության միջեւ շարունակվում են սահմանային բախումներ, հնչում են սպառնալիքներ եւ տեղի են ունենում բռնության դեպքեր։ Դեռեւս այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնաց ռմբակոծել հայկական ատոմակայանը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար, հատկապես Թուրքիայի և Հայաստանի սահմանի երկու կողմերում, որը կարող է հանգեցնել իրադարձության, ինչը համեմատելի կլինի Չեռնոբիլի հետ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի իրականացրած վերջին ռազմական գործողությունները հակասում են մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերին: Ներկայացված զեկույցները, տեղում արված տեսագրություններն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրեր՝ թիրախավորելով դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, բնակարաններ եւ քաղաքացիական այլ շինություններ, որի արդյունքում մարդկային կորուստներ կան խաղաղ բնակչության շրջանում։
Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հակամարտության մեջ ավելի է սրում իրավիճակը և կարող է վտանգավոր լինել ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Գաղտնիք չէ, որ Բաքուն, ունենալով Թուրքիայի անթաքույց աջակցությունը, նպատակ է հետապնդում ձեռք բերել Արցախը առանց հայերի։ Այս գործընթացում, ինչպես կանխատեսել էր Քրիստոֆ Բենեդիկտերը, սա կարող է հանգեցնել էթնիկ զտումների եւ հնարավոր ցեղասպանության։
Հայերը ենթարկվել են ցեղասպանության 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանության ներքո, և Թուրքիայի ներգրավվածությունը այս հակամարտության մեջ կարող է եւս մեկ անգամ առաջացնել հոգեցնցում, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այս պատերազմի հետևանքները այլեւս դուրս են բուն հակամարտության սահմաններից, քանզի էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը իրական սպառնալիք են այս տարածաշրջանի հայերի համար:
Հայաստանի Զորյան ինստիտուտը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին եւ աշխարհի գերտերությունների ղեկավարներին ճանաչել 1975 թվականին Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը եւ գործադրել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում՝ դադարեցնելու այս պատերազմը նախքան դրա հետագա սրացումն ու կանխելու հնարավոր ցեղասպանությո