2021 թ․ օգոստոսի 3․ Այսօր լրանում է Իրաքի Սինջար քաղաքում եզդիական համայնքի դեմ իրագործված ցեղասպանության յոթերորդ տարելիցը։ Հիշատակի այս օրը Զորյան ինստիտուտը Ձեր ուշադրությանն է ներկայացնում եզդիների դեմ իրագործված ցեղասպանության եւ բազմաթիվ այլ ասպեկտների վերապերյալ փաստեր, որոնց հետեւանքով եզդիական համայնքի մնում է դեռեւս խոցելի եւ կարիք ունի միջազգային աջակցության եւ ճանաչման։
Ցեղասպանությունը մարդկությանը վերաբերող համընդհանուր աղետ է, այդ իսկ պատճառով այն պետք է մտահոգի բոլոր անհատներին եւ կազմակերպություններին։ Ցեղասպանագիտությունը եւ ցեղասպանական բռնությունների ձեւերի ուսումնասիրությունը կարեւոր նշանակություն ունի ապագայում ցեղասպանությունների կանխարգելման հարցում։

Սինջարի եզդի համայնքի դեմ հարձակումից յոթ տարի անց դեռ շատ բան կա սովորելու այս դեպքից, և շատ անելիքներ կան ՝ եզդիական համայնքին աջակցելու համար: Այդ նպատակով Զորյան ինստիտուտը զրուցել է եզդիական համայնքի հետ ալտիվորեն աշխատող չորդ անհատի հետ, ովքեր ներկայացնում են իրենց տեսակետները ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորության, եզդի վերապրողների մասին օրենքի ազդեցության եւ եզդիների հայրենիքի վերակառուցմանն ուղղված ջանքերի մասին։
Օլիվիա Ուելս- Նադիայի նախաձեռնություն [կազմակերպության] (հիմնադրվել է եզդիների ցեղասպանության վերապրող, իրավապաշտպան եւ 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի կողմից) ծրագրերի եւ համագործակցության գծով տնօրեն։
Գյուլեյ Բոր- հետազոտող եւ իրավաբան, ով նախկինում ղեկավարել է Յազդա [կազմակերպության իրականացրած] եզդիների ցեղասպանության փաստագրման նախագիծը Իրաքի Քուրդիստանում գտնվող Դախուկ նահագնում։
Պարի Իբրահիմ- «Ազատ եզդիների հիմանդրամի» հիմնադիր եւ գործադիր տնօրեն։ Նա ծագումով Իրաքից ազգությամբ եզդի կին է։ Նա ստեղծել է «Ազատ եզդիների հիմանդրամը» ԻԼԻՊ-ի կողմից իրագործված ցեղասպանությունից հետո եզդի վերապրածներին աջակցություն ցուցաբերելու համար։

2014 թվականի օգոստոսի 3 -ի կեսգիշերին ԻԼԻՊ -ի ուժերը հարձակում սկսեցին Իրաքի եզդիական համայնքի դեմ: Թել Աֆերում (Իրաքի հյուսիս արեւմուտք) տեղակայված Իրաքի ուժերը հեռացել էին ԻԼԻՊ-ի՝ Մոսուլի նկատմամբ վերահսկողությունը վերցնելուց  երկու շաբաթ անց։ Ամբողջ ութ օր շրջանը պաշարված էր։ Նրանք, ովքեր չէին կարողացել փախչել մեքենաներով, փորձում էին ոտքով անցնել սարերի միջով։
ԻՊ-ի առաջխաղացումը եզդիների սիրտ Սինջարում՝ Հյուսիսային Իրաք, հանգեցրեց եզդի ժողովրդի զանգվածային տեղահանման։ Մոտ 400 000 եզդիներ դարձան Հյուսիսային Իրաքում բնակվող ներքին տեղահանվածներ, որոնցից շուրջ 7000 համարվում են ԻՊ-ի ստրուկներ,  իսկ շատերը անհետ կորած են կամ ենթադրաբար ապաստան են փնտրում հարեւան երկրներում։ Թեև ԻՊ -ի ակտիվ հարձակումները դադարել են, սակայն եզդիների համար իրավիճակը շարունակում է մնալ սարսափելի:
ՄԱԿ -ի եզրակացությունները ցույց են տվել, որ ԻՊ-ն եզդիների նկատմամբ իրականացրել է բնաջնջում, սպանություն, բռնաբարություն, խոշտանգումներ, ստրկացում, հալածանքներ և այլ ռազմական եւ մարդկայնության դեմ հանցագործություններ: Վերջերս ՄԱԿ -ի քննչական խմբի ղեկավար, փաստաբան Քարիմ Խանը հայտարարեց, որ իրենք գտել են «հստակ և համոզիչ ապացույցներ առ այն, որ եզդի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները հստակորեն ցեղասպանություն են»։

 Գյուլեյ, Կոնֆլիկտների հետ կապված սեռական բռնությունը հատկապես տարածված էր եզդիների ցեղասպանության ժամանակ, որքանո՞վ է կարևոր ցեղասպանություն ուսումնասիրողների համար հաշվի առնել սեռի դերը ցեղասպանության իրագործման մեջ: 

Ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի իրագործվում: Ցեղասպանության գենդերային վերլուծությունը բացահայտում է ամբողջական պատկերը, թե ինչպես է խումբը ոչնչացնելու մտադրությունն իրականացվում որոշակի սեռերի թիրախ դարձած խախտումների միջոցով: Իրականացնելով համակարգված ցեղասպան արշավը եզդիական համայնքի դեմ՝ այսպես կոչված «Իսլամական պետությունը» սպանեց տղամարդկանց եւ տարեց կանանց, բռնի հավաքագրեց տղաներին եւ սեռական ստրկության մատնեց կանանց եւ աղջիկներին ի թիվս կրոնի՝ մատնանշելով նաեւ սեռի եւ տարիքի դերը։ Այդ խախտումները տեղի չեն ունեցել մեկուսացած, դրանք պետք է փնտրել ցեղասպանությանը նախորդած անհավասարությունների մեջ։ Եզդիների դեմ հալածանքների պատմությունը եւ կառուցվածքային գենդերային անհավասարությունը փաստում են, որ ԻԼԻՊ-ը սեռական բռնությունը գործածել է որպես ցեղասպանություն իրագործելու մեթոդ, որն արտացոլվել է իրենց՝ խիստ գենդերային եւ կրոնական նորմեր պարտադրելու գաղափարախոսության մե։ «Այլեւս երբեք»-ի խոստումն իրագործելու համար պետք է պատմական անարդարությունները քննվեն։

 

Իրաքը վերջերս ընդունեց «Եզդի վերապրածների մասին» օրենքը, որը ճանաչում է եզդիների ցեղասպանությունը և փոխհատուցում է խոստանում վերապրածներին: Ինչո՞ւ է կարեոր այս օրենքը եւ որո՞նք են հաջորդ քայլերը:

Իրաքի խորհրդարանի կողմից 2021 թվականի մարտին «Եզդի վերապրածների մասին»  ընդունված օրենքը նախատեսում է փոխհատուցում, հող կամ բնակարան, բժշկական և հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, ուսման եւ աշխատանքի վերադառնալու հնարավորություն գերությունից, սեռական բռնությունից եւ զանգվածային սպանություններից փրկված եզդիներին: Այն նաեւ պաշտոնապես ընդունում է եզդիների ցեղասպանությունը եւ օգոստոսի 3 ը հռչակում է ազգային օր հիշատակելու համար եզդիների ցեղասպանությունը: Այս օրենքը կարեւոր է նաեւ այն առումով, որ հնարավորություն է ստեղծվում հատուցելու համար ԻԼԻՊ-իկողմից հասցված այն ծանր վնասները, որոնք ավելի են վատթարացել Իրաքի յոթ տարվա չնչին արձագանքի հետեւանքով։ «Եզդի վերապրածների մասին»  օրենքը նաեւ խորհրդանշական արժեք ունի, քանզի այն ընդունում է եզդի ժողովրդի եւ հատկապես կանանց տառապանքը:
Այս օրենքի ընդունումը չէր լինի, եթե չլիներ եզդի վերապրածների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անխոնջ պաշտպանությունը: Իսկապես ուշագրավ է, թե որքան արագ եւ հաջողությամբ վերապրողները, համայնքը եւ քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացվեցին «Եզդի վերապրածների մասին» օրենքի ընդունման համար, ինչն անմիջական ազդեցություն ունեցավ օրենսդիրների վրա`օրենքի վերջնական տեքստում վերապրածների պահանջներին համապատասխան որոշակի փոփոխություններ մտցնելու առումով։
Այն, ինչ հաջորդում է «Եզդի վերապրածների մասին» օրենքի ընդունմանը, թերևս ամենադժվար փուլն է` իրականացում: Հաշվի առնելով, թե որքան ուշ Իրաքը ընդունեց «Եզդի վերապրածների մասին» օրենքը, այն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի` վերապրածներին օգնություն տրամադրելու համար։.  Այնուամենայնիվ, խիստ կարեւոր է, որ Իրաքը լուծի Սինջարում անվտանգության, ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայության հարցը ապահովելու համար վերապրածների կամավոր և արժանապատիվ վերադարձը՝ հաշվի առնելով, որ Իրաքի եզդիների մեծամասնությունը տեղահանված են եւ ցեղասպանությունից հետո ապրում են ճամբարներում: Ավելին, հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն արդար դատավարությունների միջոցով, որոնք կճանաչեն եզդիների դեմ ԻԼԻՊ-ի իրագործած հանցագործությունների ծանրությունը:

 

 

 

Պարի, ի՞նչ խոչընդոտներ են առկա 2014 թվականի օգոստոսի 3-ի Սինջարի վրա կատարված հարձակումները որպես ցեղասպանություն ճանաչելու համար: Այս ցեղասպանության ճանաչումն ինչպե՞ս կարող է օգնել այս հանցագործության վերապրածներին: Ինչպե՞ս կարող է ճանաչումն օգնել կանխելու համար նմանօրինակ ոճրագործություններն ապագայում:

Եզդիների ցեղասպանության ճանաչման հիմնական խոչընդոտն անտարբերությունն է՝ ինչպես մյուս զանգվածային ոճրագործությունների դեպքում: Այնուամենայնիվ, մենք՝ եզդիներս, պետք է նկատենք նաև այն առաջընթացը, որն արձանագրվել է: Ես Նիդեռլանդների քաղաքացի եմ, և մեզանից շատերը տարիներ շարունակ ճնշում են գործադրել, որպեսզի մեր խորհրդարանը ճանաչի եզդիների ցեղասպանությունը: Դա տեղի ունեցավ 2021 թվականի հուլիսին, գրեթե յոթ տարի անց: Բայց դա տեղի ունեցավ: Այժմ կան բազմաթիվ խորհրդարաններ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, այդ թվում՝ Բելգիան՝ նույնպես հուլիսին: Մեր դեպքում, խնդիրը ապացույցների բացակայությունը կամ «մտադրության» բացակայությունը չէ: ԻԼԻՊ-ը փաստարկեց և ցույց տվեց եզդիներին արմատախիլ անելու իր հստակ մտադրությունը որպես ինքնին նպատակ, այնուհետև գործողություններ կատարեց այդ նպատակին հասնելու համար: Թերեւս որոշ երկրներ տատանվում են ցեղասպանությունը ճանաչելու հարցում, քանի որ վախենում են, որ հաջորդիվ կարող են լինել գործողություններ, որոնք նրանք պարտավոր կլինեն իրականացնել, ուստի նախընտրում են հայացքը թեքել: Սա է այն անտարբերությունը, որը թույլ է տալիս, որ զանգվածային ոճրագործություններ տեղի ունենան ոչ միայն եզդիների դեմ, այլեւ աշխարհի այլ վայրերում:
Ճանաչումը կարեւոր է ինչպես առանձին անհատների, այնպես էլ վերապրածների ողջ համայնքի համար։ Սա բավարար չէ, սակայն սա առաջին անհրաժեշտ քայլն է:  Եթե մենք չենք կարող ճանաչել անգամ այն, ինչ տեղի է ունենցել, ապա չկա որեւէ իրական հեռանկար, որ կկարողանանք միջոցներ ձեռք առնել  անդրադառնալու համար հանցագործությանը,  զոհերին հասցված վնասներին, հետեւողական լինել արդարադատությանը, փոխհատուցման անհրաժեշտությանը, վերականգնման պահանջներին եւ մի շարք այլ հարակից հարցերին։ Հնարավոր չէ անդրադառնալ հանցագործության ազդեցությանը, եթե հանցագործութունն ինքնին ճանաչված չէ։
Ցեղասպանության ճանաչումն ինքնին չի կանխարգելում ապագա ոճրագործությունները։ ԻԼԻՊ-ը այժմ վերախմբավորվում է, եւ նրանց ներկայիս նպատակները չեն տարբերվում 2014 թվականի նպատակներից, ինչպես եզդի բնակչության, այնպես էլ Իրաքում եւ Սիրիայում կյանքի եւ ազատության վերացման տեսնակյունից։ Այդուամենայինիվ, ցեղասպանության ճանաչումն իրականացնում է որոշ բաներ, որոնք կարող են հանգեցնել ապագա ոճրագործությունների կանխմանը: Հրապարակավ ստեղծելով կատարվածի մասին հստակ արձանագրում ՝ շատ ավելի դժվար է անտեսել անցյալի գործողությունները: Սա վերաբերում է նրանց, ովքեր ո՛չ եզդի են, ո՛չ ԻԼԻՊ, բայց կարող են լինել Սիրիայի կամ Իրաքի քաղաքացիներ կամ պարզապես աշխարհի քաղաքացիներ: Եվ ինչպես նշվեց, դա առաջին քայլն է մի շարք քայլերում` հանցագործություն կատարողների անպատժելիության դեմ պայքարելու համար: Դա բավարար չէ, բայց այն կարող է տանել դեպի մի բանի, որը կարող է լինել բավարար: Եթե այդ ոճրագործությունների ղեկավարները եւ դրանց մասնակիցները կանգնեն արդարադատության առջեւ եւ կրեն պատասխանատվություն, ինչը պահանջում է հանցագործությունների նախնական ճանաչում, ապա այն ինչ -որ չափով կնպաստի ապագա ոճրագործությունների կանխարգելմանը: Հակառակ պարագայում՝ անպատժելիությունը ծնելու է նոր ոճրագործություններ ապագայում: Եզդիները ենթարկվել են 74 ցեղասպանական հարձակումների: Սա պետք է լինի վերջինը:

 

Ի՞նչ ազդեցություն է ունեցել ցեղասպանությունը համայնքի համախմբվածության եւ ավանդույթների վրա։ Ինչպե՞ս է անպատժելիությունն ազդում այս ամենի վրա։

2014 թվականի եզդիների ցեղասպանությունը կործանարար ազդեցություն ունեցավ համայնքի վրա: Յուրաքանչյուր ընտանիք տուժեց: Ես չեմ կարծում, թե համախմբվածությունը կամ ավանդույթը այս ցեղասպանության հիմնական զոհերն են: Իրականում, տուժել են առանձին ընտանիքներ: Եզդիական ավանդույթները անցել են բազմաթիվ հարձակումների միջոցով, բայց դեռ գոյություն են: Այն կարելի է վերակառուցել: Բայց այն կյանքերը, որը մենք կորցրինք, երբեք չեն փոխարինվի: Բռնաբարության ենթարկված և բառացիորեն ստրկության մատնված կանանց եւ աղջիկներին ծանր եւ ցավոտ աշխատանք է սպասվում հոգեբանորեն եւ ֆիզիկապես վերականգնվելու համար: Հանցագործությունները չեն կարող ետարկվել (չեղարկվել): Ես չեմ անհանգստանում ավանդույթների համար, ես անհանգստանում եմ հանցագործությունների ենթարկված անձանց համար: Այս իմաստով, հանցագործների անպատժելիությունը սարսափելի անպատվություն է սպանվածների համար, ում մարմինները թողնվել էին Սինջարի հարակից դաշտերում՝  շներին բաժին։ Եվ սաշարունակական ցավ է հանգուցյալի ընտանիքի անդամների համար: Նույնքան ցավոտ է նաեւ եզդի կանանց համար, ովքեր պետք է շարունակեն ապրել՝ իմանալով, որ իրենց բռնաբարած ու ստրկացրած անձինք շատ դեպքերում ազատ են քայլում: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է իրականացվի արդարադատություն՝ չնայած պահանջվելու է աներևակայելի դժվար, թանկ մանրամասն աշխատանք։ Չի կարելի անտեսել միայն այն պատճառով, որ դժվար է:

 

Մինչ օրս անհետ կորած են համարվում ավելի քան 2500 եզդիներ, հիմնականում երիտասարդ չամուսնացած կանայք և երիտասարդ տղաներ: Ի՞նչ ջանքեր են գործադրվում ներկայումս այս անհետ կորածներին գտնելու համար, և ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունը աջակցի այս հարցում:

 

Զարհուրելի եւ նողկալի է, որ ցեղասպանությւոնից յոթ տարի անց դեռուս մոտ երեք հազար մարդ համարվում է անհետ կորած։  «Ազատ եզդիների հիմնադրամը» այս խնդիրը 2021 թվականի օգոստոսի 3-ի հայտարարության եւ առաջարկությունների շարքում դարձրել է թիվ մեկ հարցը։ Մենք իրատես ենք եւ գիտենք, որ ցավոք այս թվի մի տոկոսը ներկայացնում է նրանց, ովքեր սպանվել են ԻԼԻՊ-ի կողմից կամ գերության մեջ ինքնասպան Են եղել: Այսպիսով, մենք գիտենք, որ ոմանք երբեք չեն վերադառնա: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ ոմանք դեռ ողջ են, պահվում են ԻԼԻՊ-ի անդամների կամ հանցակիցների կողմից այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սիրիան, Թուրքիան կամ Իրաքը: Անհետ կորածներին հետևելը շատ բարդ աշխատանք է: Հետախուզական տվյալներ են անհրաժեշտ։ Մենք Ինտերպոլին և Եվրոպայում, Իրաքում և Հարավարևելյան Սիրիայում գործող ծառայություններին ԻԼԻՊ-ին պարտության մատնելու, ողջ մնացածներին փրկելու համար լուրջ ծրագիր մշակելու եւ նահատակվածների աճյունները պարզելու համար գլոբալ կոալիցիա կազմելու կոչ ենք անում: Մենք՝եզդիներս, իսկապես հասկանում ենք, որ սա հեշտ գործ չէ: Բայց մենք գիտենք, որ հետախուզական ծառայությունները հետևում են ԻԼԻՊ-ի անդամների և նրանց համախոհների հաղորդակցություններին և գործողություններին: Մենք կցանկանայինք, որ անհետ կորած եզդիների խնդիրն իրական առաջնահերթություն դառնար Իրաքում և Սիրիայում հետախուզական և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:

 

 

Օլիվիա, վերջերս հայտնաբերվել եւ պեղվել են զանգվածային գերեզմաններ (2021 թ.)։ Բայց ավելի քան 2500 եզդի դեռևս համարվում է անհետ կորած 2014-ի ցեղասպանությունից հետո: Արդյո՞ք ձեռնարկվում են ջանքեր այս անհետ կորածներին գտնելու և նույնականացնելու համար:

Ցավոք, մինչ օրս դեռևս անհետ կորած 2800 եզդիների որոնման եւ փրկման համակարգված ջանքեր չեն գործադրվել: Ինչպես տարիներ շարունակ հրապարակայնորեն հայտարարել է Նադիա Մուրադը, սա ինչպես Իրաքի կառավարության, այնպես էլ միջազգային հանրության ձախողումն է: Այս կանայք եւ երեխաները կարծում են, որ լքված են, եւ շատ առումներով դա այդպես է: 2014 -ի սարսափները նրանց համար երբեք չավարտվեցին, և նրանք արժանի են մեր աջակցության թե՛ գերությունից փախչելու և թե՛ իրենց կյանքը վերակառուցելու համար: Սակայն ավելի քան 2500 եզդի դեռ անհետ կորած են 2014 թ. ցեղասպանությունից հետո: Արդյո՞ք ձեռնարկվում են ջանքեր այս անհետ կորածներին գտնելու եւ նույնականացնելու համար: Թեև մի քանի անձինք տարիների ընթացքում իրականացրել են փրկարարական աշխատանքներ, դրանք նվազագույն արդյունքներ են տվել, քանի որ անձինք չունեն փրկարարական նույն կարողությունները, ինչ կառավարությունը կամ կառավարությունների կոալիցիան: Նադիայի նախաձեռնություն կազմակերպության ծրագրերի թիմը ռազմավարական կերպով մտածում է, թե ինչպես լուծել այս խնդիրը` հաշվի առնելով այն, որ քաղաքական կամքը բացակայում է Իրաքի կառավարության, Քուրդիաստանի նահանգային կառավարության կամ տարածաշրջանում աշխատող այլ ազգային պետությունների/միջազգային կազմակերպությունների կողմից: Հուսով ենք, որ կկարողանանք ցույց տալ այդ կանանց իրենց մոռացված լինելը և կխրախուսենք դա անել նաև միջազգային հանրությանը:

 

Ի՞նչ ջանքեր են գործադրվում Նադիայի նախաձեռնություն կազմակերպության կողմից ՝ եզդիների նախնիների հայրենիքը՝ Իրաքը, Սինջարը վերականգնելու համար:

«Նադիա» նախաձեռնությունն աշխատում է Իրաքի Սինջարում 2019 թվականից, երբ մենք սկսեցինք զարգացնել մեր ծրագրային աշխատանքը տարածաշրջանում: Մենք վերջին երկու ու կես տարվա ընթացքում ավելի քան տասնյակ ծրագրեր ենք իրականացրել Սինջարում: Մեր աշխատանքը կենտրոնացած է կրթության, առողջության, մաքուր ջրի և ապրուստի միջոցների վրա: Մենք նաև կենտրոնանում ենք մշակույթը պահպանելու և կանանց հզորացնելու վրա: Մեր ծրագրային ապահովման աշխատանքների ամբողջ տեսականին կարող եք տեսնել այստեղ: Մինչ մենք իրականացնում ենք մեր որոշ նախագծեր ուղղակիորեն, մենք նաև համագործակցում ենք միջազգային հասարակական կազմակերպությունների եւ տեղական ՀԿ -ների հետ: Շատ կարևոր է, որ համայնքները, որտեղ մենք գործում ենք, տեղեկացված լինեն մեր ծրագրերից, այդ իսկ պատճառով մեր անձնակազմի մի մասն զբաղված է համայնքի իրազեկմանն ուղղված կանոնավոր սեմինարների կազմակերպմամբ` տարբեր խմբերի հետ քննարկումներ և հարցումներ անցկացնելու միջոցով, որոնք օգնում են, որ մեր ծրագրերի ձևավորումն ու զարգացումն իրականացնենք համայնքի կարիքներին համահունչ։

 

Եզիդիական համայնքների անդամները անասաելի հոգեկան եւ ֆիզիկական ցնցումների ու տառապանքների են ենթարկվել: Կանայք եւ աղջիկները գերեվարվել եւ բռնաբարվել են: Երիտասարդ տղամարդիկ ու տղաները սպանվել կամ ուղարկվել են ջիհադի ուսուցման, հիմնականում Սիրիայում՝ ԻԼԻՊ-ի անդամներին հետեւելու համար: Ինչպե՞ս են վերապրածների այս խնդիրները լուծվել: Արդյո՞ք Նադիայի նախաձեռնություն կազմակերպությունն ունի թերապեւտներ եւ օժանդակ աշխատողներ, որոնք անմիջականորեն աշխատում են վերապրածների հետ:

 

Հյուսիսային Իրաքում գործող բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ եւ տեղական կազմակերպություններ պարզունակ մոտեցում են ցուցաբերում վերապրածների հոգեկան առողջության կարիքներին: Սա նշանակում է, որ նրանք իրականացնում են ծրագրեր, որունք կենտրոնանում են բացառապես հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական առողջության ուղղված ծառայությունների մատուցման վրա: Մինչդեռ հոգեկան առողջությունը վճռորոշ նշանակություն ունի վերապրածների հոգեկան եւ ֆիզիկական սթրեսից դուրս գալու հարցում, որն ինքն իրենով չի լուծվում։ Նադիայի նախաձեռնություն կազմակերպությանը բազմաթիվ վերապրածներ իրենց վրդովմունքն են հայտնել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք տրամադրում են միայն հոգեկան կամ սոցիալ-հոգեբանական աջակցություն կամ մասնագիտական ուսուցում: Թերապիայի, դասընթացների կամ թրեյնինգների գնացող վերապրածները հաճախ վերադառնում են իրենց վրանները կամ քանդված տները առանց մաքուր ջրի, աշխատանքի եւ իրենց երեխաներին պատշաճ կրթություն ապահովելու հնարավորության։ Ահա թե ինչու է Նադիայի նախաձեռնություն կազմակերպությունը կենտրոնացնում իր ծրագրերը Սինջարում ողջ մնացածների կարիքներն ապահելու համար։ Սա նշանակում է, որ մեր բոլոր ծրագրերում հաշվի ենք առնում վերապրածների տարբեր և անհատական կարիքները, ինչը մեզ հնարավորություն է տալիս մշակել նախագծեր, որոնցով վերապրողներին կտրամադրենք բազմակողմ աջակցություն՝ ներառյալ հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապրուստի միջոցներ, կրթություն, առողջապահություն, ապաստան և մաքուր ջուր: Մենք այժմ ծրագրի երկրորդ փուլում ենք, որը փոքր բիզնեսներ է հիմնում Սինջարում վերապրածների եւ կանանց համար: Կանայք, ովքեր օգտվել են այս հզորացման ծրագրից, մեզ ասում են, որ սեփական բիզնես ունենալն իրենց մեծապես օգնում է տրավմայի հաղթահարման հարցում, քանի որ նրանք այժմ ունեն մի բան, որով կարող են հպարտանալ եւ որի վրա կարող են կենտրոնացնել իրենց էներգիան: Հյուսիսային Իրաքում հոգեկան առողջության հետ կապված մեկ այլ խնդիր էլ տարածաշրջանում որակյալ թերապևտների խիստ պակասն է։ Նադիայի նախաձեռնություն կազմակերպությունը բախտավոր է այդ առումով․ մեր թիմում մենք ունենք կլինիկական հոգեբան եւ առանջին դեպքերով զբաղվող աշխատակիցներ Սինջարից: Շատ դեպքերում կազմակերպությունները վարձում են մասնագետների, ովքեր գալիս են Հյուսիսային Իրաք եւ վերապատրաստում են տեղացիներին մի քանի շաբաթ կամ մեկ ամիս, ապա գրում իրենց զեկույցներում, թե այժմ կա թերապեւտ, ով աշխատում է տվյալ կազմակերպության համար։ Կարող եք պատկերացնել, թե որքան վտանգավոր է այս ամենը վերապրածներին կրկնակի սթրեսի ենթարկելու առումով, երբ վերջիններիս հետ աշխատում են մարդիկ, ովքեր չունեն ակադեմիական կամ աշխատանքային պատրաստվածություն դեղորայք նշանակելու կամ թերապիա անցկացնելու համար։

 

 

Ուսումնասիրելով եւ խրախուսելով երկխոսությունը այնպիսի դեպքերի վերաբերյալ, ինչպիսին է եզդիների ցեղասպանությունը, Զորայն ինստիտուտը կարծում է, որ այն կարող է նպաստել ցեղասպանության եւ զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ  ընդհանուր գիտելիքի ստեղծմանը։ Այս ընդհանուր գիտելիքը թույլ է տալիս կենտրոնանալ ճշմարտության վրա եւ լսելի դարձնել նրանց ձայները, ովքեր ենթարկվել են ցեղասպանության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Այս նպատակով Զորյան ինստիտուտը հրատարակում է երկու ակադեմիական ամսագիր, աջակցում է միջգիտակարգային հետազոտությունների,  դասախոսությունների, սեմինարների անցկացմանը, կազմակերպում է իր ամենամյա Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագիրը՝ կրթելու համար ցեղասպանագետների հաջորդ սերունդների։
Շուրջ 40 տարի Զորյան ինստիտուտը ծառայել է կրթության եւ հասարակության իրազեկման գործին` ուղղված մարդու համընդհանուր իրավունքների, ցեղասպանագիտության եւ սփյուռք-հայրենիք հարաբերությունների խնդիրներին։ Մեր աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.zoryaninstitute.org։