Վերջերս Զորյան ինստիտուտը՝ Լոս ԱՆգելեսի Կալիֆորնիայի համալսարանին կից գործող «Խոստումը» հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Գենդերը եւ միջսեռային հարաբերությունները հետխորհրդային Հայաստանում» խորագրով գիտաժողովը, որին մասնակցող փորձագետները քննեցին ներկիայիս Հայաստանի Հանրապետությունում առկա գենդերին վերաբերող մի շարք հարցրեր եւ կատարեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Ջուդի Նորսիգյանն իր վերոբերյալ մեջբերման մեջ առաջարկներ է ներկայացնում առ այն, թե ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ հասարակության մեջ գոյություն ունեցող կառուցվածքային անհավասարությունից, որը կարող է բռնություն սերմանել ինչպես ցածր խավի նկատմամբ, այնպես էլ խթանել բռնության տարածումը պայմանավորված սեռով, այսպիսով նպաստի գենդերային հավասարության եւ հավասար արդարադատության հաստատմանը։
Այսօր մենք նշում ենք Կանանց միջազգային օրը․ օր, որը հնարավարություն է անդրադառնալու համար կանանց հսկայական ներդրմանը հասարակության բոլոր ասպեկտներում եւ արձանագրելու այն առաջընթացը, որն իրականացվել է կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության գործում:
Հայաստանում մարտի 8-ը պետական պաշտոնական տոն է։ Ողջ օրվա ընթացքում անցկացվում են կանանաց նվիրված հասարակական տարբեր միջոցառումներ: Կանանց հաճախ նվիրում են ծաղիկներ կամ այլ նվերներ, իսկ ընտանիքի անդամները հաճախ իրենց վրա են վերցնում տնային պարտականություններ, որոնք հիմնականում անում են կանայք: Այս օրը նշում է նաեւ կանանց մեծարմանը նվիրված մեկամսյակի սկիզբը, որն ավարտվում է ապրիլի 7-ին, որը հասարակության մեջ հայտնի է որպես Մայրության եւ գեղեցկության տոն:
Այս տոնակատարությունների քննադատները հաճախ ընդգծում են, թե ինչպես այս օրվա տպավորիչ վարքագծերը կարող են ստվերել կանանց համար հավասար իրավունքների պահանջի ճանաչումն ու երկրում գենդերին առնչվող ընթացիկ խնդիրները:
Զորյան ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ընթացքում բարձրաձայնվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք ընդգծում են հասարակության բազմաթիվ հատվածների միջև ավելի մեծ համագործակցության անհրաժեշտությունը: Իր ելույթում այդ միտքն ընդգծեց նաեւ Հայաստանում Կանանց աջակցության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը.